ՄԱԿ խաղաղապահները նախազգուշացրել են Լիբանանի և Իսրայելի միջև թեժացման սպառնալիքի մասին
Լիբանանի և Իսրայելի միջև թեժացման սպառնալիքը շարունակվող փոխադարձ գնդակոծությունների ֆոնին իրական է, կողմերը չեն կարող ուժով լուծել հակամարտությունը։ Այս մասին հայտնել է Լիբանանում ՄԱԿ Ժամանակավոր ուժերի հրամանատար, իսպանացի գեներալ Արոլդո Լասարոն։
«Ռամադանի ավարտվելու և Իդ ալ-Ֆիթրի սկսվելու առիթով Լիբանանում ՄԱԿ ժամանակավոր ուժերը կոչ են անում կողմերին դադարեցնել մարտական գործողությունները և շարժվել մշտական հրադադար հաստատելու, հակամարտության երկարատև կարգավորման հասնելու ուղղությամբ»,- նշվել է Լասարոյի հայտարարությունում։ «Թեժացման սպառնալիքն իրական է։ Ներկա առճակատումը և բռնությունը չի կարելի ավարտել ռազմական միջոցներով, միակ միջոցը քաղաքական և դիվանագիտական լուծումն է»,- նշել է նա։
Լիբանանում ՄԱԿ ժամանակավոր ուժերի հրամանատարը նշել է, որ խաղաղապահները կապ են պահպանում Լիբանանի և Իսրայելի իշխանությունների հետ, որպեսզի աահովի նրանց անվտանգությունը, ովքեր վերականգնում են ենթակառուցվածքը, որը փլուզվել է գնդակոծությունների հետևանքով, և զբաղվում է հումանիտար օգնության տրամադրմամբ։
Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023թ. հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից իսրայելական տարածք ՀԱՄԱՍ պաղեստինյան արմատական շարժման զինյալների ներթափանցումից հետո, որն ուղեկցվել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների սպանություններով և պատանդառմամբ։ Ի պատասխան՝ Իսրայելը հայտարարել է Գազայի լիակատար շրջափակման մասին և սկսել հարվածներ հասցնել Գազայի հատվածին ու Լիբանանի և Սիրիայի որոշ շրջանների, ինչից հետո սկսեց ցամաքային գործողությունն անկլավում։
News.am