2024-04-11 13:11
Լրատվական գործակալություններ
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Թեհրանը մտադիր է դիտորդ պետության կարգավիճակ ստանալ Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) և շարունակել մերձեցումը կազմակերպության հետ։ Այս մասին հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին ռուս-իրանական համագործակցությանը նվիրված միջազգային համաժողովում։
«Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ կհետևեն հետագա փուլերը՝ Ռուսաստանի Դաշնության և մյուս մասնակից երկրների աջակցությամբ», - ասաց դիվանագետը։
News.am