2024-04-12 09:03
Լրատվական գործակալություններ
0
Պուտին․ Պնդումները, թե Ռուսաստանը կարող է հարձակվել Արևմուտքի վրա, անհեթեթություն են
Հայտարարությունները, թե Ռուսաստանը կարող է հարձակվել Արևմուտքի վրա, անհեթեթություն են: Դրանք ուռճացնում են արևմտյան իշխող շրջանակները՝ Ուկրաինայի համար արված ռազմական ծախսերն արդարացնելու համար:
Ըստ РИА Новости-ի՝ դրա մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններում։
Ըստ ՌԴ նախագահի՝ Ռուսաստանի կողմից «ագրեսիվ» քաղաքականության թեմայի ուռճացման հիմնական պատճառը հենց դա է։
News.am