2024-04-13 15:21
Լրատվական գործակալություններ
Իսրայելը մի քանի հարվածներ է հասցրել Լիբանանի հարավ-արևելքին, իրավիճակը սրվում է ամեն րոպե
Լարվածությունը Մերձավոր Արևելքում սկսել է սրվել անցած գիշեր, տեղեկացրել է Al Jazeera հեռուստաալիքը։
Այսօր առավոտյան Իսրայելը մի քանի օդային հարվածներ է հասցրել Լիբանանի հարավարևելյան հատվածին, որը «Հեզբոլլահի» հենակետերից մեկն է։
Առայժմ հայտնի չէ, թե կան արդյոք զոհեր, բայց Իսրայելը մոտ հինգ ավիահարված է հասցրել։
Իրավիճակը սրվում է ամեն րոպե, և բոլորն սպասում են,թե որն է լինելու հաջորդ քայլը։
Բոլորն սպասում են Իրանի հատուցմանը Դամասկոսում իր գեներալների սպանության համար, նշել է հեռուստաալիքը։
News.am