Տիգրան Աբրահամյան․ Իշխանություններն ուրանում են Հայոց ցեղասպանությունը
Իշխանություններն իրենց ելույթներով ու գործողություններով ուրանում են Հայոց ցեղասպանությունը։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Ապրիլի 24-ին ընդառաջ ՀՀ իշխանությունները ևս մեկ զիջում են ի ցույց դնում և ապացուցում են, որ պատրաստ են հրաժարվել Հայաստանի համար այդ կարևոր գործընթացից»,– նշեց նա։
Պատգամավորը վստահեցրեց, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության չճանաչումը անվտանգային խնդիր է ստեղծելու Հայաստանի համար, քանի որ, որպես կանոն, այդպիսի դեպքերը հանգեցնում են այդ հանցագործության կրկնության:
Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։
Նշենք, որ ՀՀ Նիկոլ Փաշինյանն իր վերջին ելույթներից մեկում «ցեղասպանություն» բառի փոխարեն գործածում էր «մեծ եղեռն» և «կոտորած» եզրույթները։
Իսկ ՔՊ–ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այսօր հայտարարեց, որ ցեղասպանության 1.5 մլն հայ նահատակների անուն–ազգանուններն ու հասցեները պետք է արձանագրվեն։
Sputnik Արմենիա