«ՔՊ»․ Հայաստանը ժողովրդավար է, թե՝ չէ, չի որոշում «Freedom House»-ը

«Ամենայն հարգանքով «Freedom House»-ի մեր գործընկերների նկատմամբ, բայց Հայաստանը ժողովրդավար է, թե՝ չէ, չի որոշում «Freedom House»-ը»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով «Freedom House»-ի վերջին զեկույցին վերաբերող հարցին, ըստ որի Հայաստանում ժողովրդավարական կառավարման վարկանիշը նվազել է։

Նա նշեց, որ ՀՀ-ն ամենօրյա ռեժիմով աշխատում է իր ժողովրդավարությունը զարգացնելու և ամրացնելու վրա։

«Մենք գնահատում ենք բոլոր մեր միջազգային գործընկերների զեկույցները, ելնում ենք դրանից, ընդունում ենք ի գիտություն և շարունակում ենք զարգացնել մեր ժողովրդավարությունը։

Կրկնում եմ՝ Հայաստանը համաշխարհային երկրների շարքում ամենաժողովրդավար երկրներից մեկն է։ Այդպես շարունակելու է մնալ, այդպես է լինելու այսուհետ միշտ»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը։

Panorama.am