Վրաստանի ՆԳՆ․ Ցույցի ժամանակ ոստիկանները ձերբակալել են 14 մարդու, մեկ ոստիկան վիրավորվել է

Վրաստանի ՆԳՆ-ի տվյալներով՝ ոստիկանները խորհրդարանի մոտ (ընդդեմ օտարերկրյա գործակալների մասին օրենքի) ցույցի ժամանակ ձերբակալել են 14 մարդու: Դրա մասին հայտնել է Վրաստանի հանրային հեռարձակողի Առաջին ալիքը։

«Ցուցարարների բռնի գործողությունների արդյունքում տուժել է ՆԳՆ մեկ աշխատակից, որին ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն»,- ասված է նաև ՆԳՆ հաղորդագրության մեջ։

News.am