Մանրամասներ․ ի՞նչ է կատարվում այս պահին Տավուշում

YerevanToday-ի հետ զրույցում ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, որ գտնվում է Տավուշում, հայտնեց, որ այս պահին Կիրանց գյուղի դպրոցի շրջակայքում չափագրումներ են իրականացվում՝ հետագայում ճանապարհ կառուցելու նպատակով։

«Ժողովուրդը դուրս է եկել պայքարելու»,- նշեց Դանիելյանը։

Պատգամավորը նաև խոսեց նախօրեին Նիկոլ Փաշինյանի Ոսկեպար այցի մասին «Ուրիշ բան ասել են, ուրիշ բան անում են։ Ասել է ձեր ուզածով կլինի՝ այս մասը արել ենք, հաջորդիվ ուրիշ մասով ձեզ համար բարենպաստ պայմաններ կստեղծենք, բայց վերջնարդյունքում խաբել է մարդկանց»։