Տեղեկություններ կան, որ շատ մարդկանց վրա փորձում են ազդեցություն ունենալ, ճնշումներ գործադրել. Տիգրան Աբրահամյանը՝ Տավուշում ստեղծված իրավիճակի մասին

Իշխանությունն իր հակապետական գործունության շրջանակներում իրականացնում է մի գործընթաց, որը ո՛չ միջազգային պրակտիկային է հատուկ, ո՛չ Հայաստանի օրենսդրությանը, Ոսկեպարում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Տեղեկություններ կան, որ շատ մարդկանց վրա փորձում են ազդեցություն ունենալ, ճնշումներ գործադրել, ազատումներով մարդկանց սպառնալ։ Իրավիճակը բերել և հասցրել են բախման։ Մեր հայրենակիցներն արդարացի պահանջ ունեն։ Դա պայմանավորված է այն իրավիճակով, որ ցանկացած իշխանություն, ով էլ լինի, այս գործընթացում առաջնորդվի օրենքի տառին համապատասխան»,-ասաց պատգամավորը։

Նա նշեց՝ ակնհայտ է, որ իշխանությունը դելիմիտացիայի և դեմարկացիայի անվան տակ հողերը հանձնելու գործընթացի մեջ է։

Այսօր