Ականազերծման աշխատանքների շրջանակում պայթյուններ կլինեն. ՊՆ

Այսօր` ժամը 20:10-20:30-ն ընկած ժամանակահատվածում, Ոսկեպար - Աշաղը Ասկիպարա միջտարածքում` գետից ձախ հատվածում և Բաղանիս Այրումից 750 մ հյուսիս-արևելք հատվածում, ականազերծման աշխատանքների շրջանակում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ՝ վերը նշված հատվածներից յուրաքանչյուրում մեկական պայթյուն: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Նախարարությունը հարակից հատվածի բնակչությանը խնդրում է խուճապի չմատնվել:

Հավելենք, որ պայթեցումների մասնին պաշտպանական գերատեսչությունը հայտնել է դրանց մեկնարկից ընդամենը 10 րոպե առաջ։

Sputnik Արմենիա