Սահմանազատման գործընթացը ոչ թե խաղաղության, այլ նոր դժվարությունների է տանում. Սարգսյան

Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացն այսօր Հայաստանին տանում է ոչ թե խաղաղության, այլ հետագա բարդությունների ճանապարհով։ Այս մասին Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Խաղաղությունն ամրապնդվում է փաստաթղթով, այնուհետև՝ գործողություններով։ Չգիտես ինչու, մեզ մոտ հակառակ ծայրից են գալիս։ Մենք այժմ չգիտենք, թե ինչ սկզբունքով է սահմանազատում կատարվում և արդյոք դա սահմանազատում է, թե ուղղակի ճնշման տակ ինչ–որ բան տալ»,–ասաց Սարգսյանը։

Նա ընդգծեց, որ այժմ միակ լուծումն այս իշխանություններին հեռացնելն է։

Sputnik Առմենիա