Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է

Արթուր Խաչատրյանին  Ոստիկանության Հրազդանի բաժին են տարել: Բերման են ենթարկել ուղղակի այն պատճառով, որ ճանապարհը փակող քաղաքացիների կողքին է եղել, ոչ մի պարզաբանում չեն ներկայացրել, ինչպես չեն ներկայացնում մնացած քաղաքացիների դեպքում: Այս մասին NEWS.am-ին հայտնեց «Հայաստան» խմբակցության  անդամ Քրիստինե Վարդանյանը:

Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ, կարծում եմ, որ արդեն գիտակցել են, թե օրենքի ինչ խախտում են թույլ տվել, ամեն րոպե սպասում ենք, որ դուրս կգա: Պատգամավորն ունի անձեռնմխելիություն, և ոստիկանը այդ տարրական բանը պիտի իմանա, որ չի կարող պատգամավորին բերման ենթարկել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիներին: Նրանց թվում է նաև ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ այսօր հանրապետության մի շարք տարածաշրջաններում շարունակվում են անհնազանդության ակցիաները: Տավուշեցիներն էլ շուրջ մեկ շաբաթ է՝ փակել են Հայաստան-Վրաստան միջպետական սահմանի Կիրանցի հատվածը:

News.am