Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին

Քիչ առաջ տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է սահմանամերձ գյուղերի բնակիչների պայքարին, հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը։

Նրանց Կիրանցում հավաքվածները ծափահարություններով ու ոգևորությամբ են դիմավորել։

«Առաջին օրվանից էլ մեզ հետ են եղել տղաները իրար հետ ենք ծառայել, երկար ճանապարհ անցել, իրենք այսօր վստահում են ինձ ու ժողովրդի կողքին են»,- ասաց պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը։

News.am