2024-05-01 11:32
Լրատվական գործակալություններ
Թբիլիսիում բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալվել է 63 մարդ
Վրաստանի մայրաքաղաքի իրավապահները ձերբակալել են երկրի խորհրդարանի մոտ տեղի ունեցող բողոքի ակցիայի 63 մասնակցի։ Այս մասին ճեպազրույցում տեղեկացրել է Վրաստանի ՆԳ փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն։
«ՆԳՆ աշխատակիցները Ռուսթավելու պողոտայում տեղի ունեցող ակցիայի ժամանակ մանր խուլիգանության և ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու համար բերման են ենթարկել 63 մարդու՝ ըստ 166 և 173 հոդվածների»,- ասել է Դարախվելիձեն։
News.am