Սամսոնյանի և Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

«Իմնեմնիմի» պոդկաստի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է։ Տեղեկությունը հայտնում են փաստաբաններ Ռուբեն Մելիքյանն ու Արսեն Բաբայանը։

«Երեկ՝ մայիսի 2-ին, վարույթն իրականացնող քննիչը մեզ պաշտոնապես ծանուցել է քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննության ավարտի մասին։ Դա նշանակում է, որ մի քանի օրից գործը կուղարկվի դատարան, իսկ առաջին դատական նիստը կնշանակվի շուրջ երկու շաբաթից»,– ասված է հաղորդագրությունում։

Sputnik Արմենիա