ՀՀ-ն «Մամուլի ազատության ինդեքս 2024»-ում բարելավել է իր դիրքերը

«Մամուլի ազատության ինդեքս 2024»-ում ՀՀ-ն բարելավել է իր դիրքերն ու հայտնվել 43-րդ հորիզոնականում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը` նշելով, որ նախորդ տարի Հայաստանը զբաղեցնում էր 49-րդ հորիզոնականը։

«Ինդեքսը գնահատում է լրագրողների աշխատանքային պայմանները աշխարհի շուրջ 180 երկրներում։ «Մամուլի ազատության ինդեքսում» հարևան Վրաստանը 103-րդ հորիզոնականում է, Ադրբեջանը՝ 164-րդ, Թուրքիան՝ 158–րդ, իսկ Իրանը՝ 176-րդ»,–գրել է նա:

Բաղդասարյանը նաև շնորհավորել է ազատ մամուլի բոլոր ջատագովներին` ընդգծելով, որ մամուլի և լրագրողական գործունեության ազատությունը ժողովրդավարության հիմնասյուներից է։

Նա վստահ է, որ կառավարության որդեգրած քաղաքականությունն է՝ անել առավելագույնը ոլորտի զարգացման և ամրապնդման համար։

Հիշեցնենք` մայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օրն է։

Sputnik Արմենիա