Gallup․ Հարցվածների 81.6 տոկոսն ադրբեջանցիների հետ համակեցության պատրաստ չէ

Ապրիլի 22-25-ն ընկած ժամանակահատվածում «GALLUP International Association»-ն հարցում է իրականացրել 1100 մարդու շրջանում:

Քաղաքացիներից հետաքրքրվել են, թե պատրա՞ստ են համակեցության ադրբեջանցիների հետ, եթե միջազգային կառույցներով երաշխավորվի խաղաղությունն ու անվտանգությունը:

Հարցվածների 6.2 տոկոսը ասել է միանշանակ այո, 9.6 տոկոսը՝ ավելի շուտ այո, 6.1 տոկոսը՝ ավելի շուտ ոչ,75.5 տոկոսը՝ միանշանակ ոչ, 2.4 տոկոսը դժվարացել է պատասխանել:

Aysor.am