GALLUP․ Ո՞ր դեպքում քաղաքացիները դուրս կգան փողոցային պայքարի՝ հանուն իշխանափոխության

Ապրիլի 22-25-ն ընկած ժամանակահատվածում «GALLUP International Association»-ն հարցում է իրականացրել 1100 մարդու շրջանակում:

Նրանց հարց է տրվել՝ ո՞ր դեպքում դուրս կգան փողոցային պայքարի հանուն իշխանափոխության:

23.4 տոկոսը պատասխանել է, որ եթե նոր տարածքներ հանձնվեն Ադրբեջանին, 22.5 տոկոսը պատասխանել է՝ պատերազմի նոր վտանգի դեպքում, 13.7 տոկոսը՝ ուժեղ և կամային լիդերի դեպքում, 10.4 տոկոսը՝ հստակ իշխանափոխության հստակ օրակարգով, 4.5 տոկոսը՝ սոցիալ-տնտեսական իրավիճակի կտրուկ վատթարազման դեպքում, 36.8 տոկսը հայտարարել է, որ ոչ մի դեպքում դուրս չի գա պայքարի:

Aysor.am