Ո՞ւմ շահերն եք սպասարկում, թուրքի՞, թե՞ թուրքի դրածոյի. ակցիա՝ Երևանում ԵՄ գրասենյակի մոտ

Երևանում Եվրամիության գրեսանյակի դիմաց մի խումբ քաղաքացիներ խաղաղ իրազեկման ակցիա են իրականացրել ի պաշտպանություն Արցախի, Տավուշի, ռազմագերիների և քաղբանտարկյալների։

«Արցախը հանձնեցին՝ ԵՄ դիտորդները լուռ էին, Տավուշը հանձնում են՝ ԵՄ դիտորդները լուռ են, ոստիկանությունը Տավուշում մարկանց են ծեծում` լուռ են, երկիրը քաղբանտարկյալներով լիքն է` լուռ են։ Բա դուք ինչի՞ համար եք էստեղ, ո՞ւմ շահերն եք սպասարկում, թուրքի՞, թե թուրքի դրածոյի»,– հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը։

Ակցիայի կազմակերպիչները պահանջում են ԵՄ-ից գործուն քայլեր ձեռնարկել Արցախի նախկին պաշտոնյաներին ազատելու համար։ Նրանք նշում են, որ միջազգային հանրությունը, այդ թվում ՝ ԵՄ-ն, իր լռությամբ մեղսակից է դառնում Ադրբեջանի հանցագործություններին։

Sputnik Արմենիա