ՌԴ-ն ժամանակավոր արգելք է դրել շաքարավազի արտահանման վրա

Ռուսաստանում ժամանակավոր արգելք է դրվել եղեգի կամ ճակնդեղի շաքարի և քիմիապես մաքուր սախարոզի արտահանման վրա, հայտնել է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ կարգադրությունը նախատեսում է մի շարք բացառություններ։ Դեպի ԵԱՏՄ երկրներ շաքարավազի մատակարարումները հնարավոր կլինեն որոշակի ծավալներով դեպի Հայաստան՝ 28 հազար տոննա, դեպի Բելառուս՝ 5 հազար տոննա, Ղազախստան՝ 120 հազար, Ղրղզստան՝ 28,5 հազար տոննա։

Սահմանափակումը կգործի մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ը։

Armenia Today