Բագրատ Սրբազան․ Առավոտյան ժամը 10։00-ից անցկացնելու ենք խաղաղ անհնազանդության ակցիաներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վաղվանից` առավոտյան ժամը 10։00-ից, բոլոր հնարավոր վայրերում անցկացնելու ենք խաղաղ անհնազանդության ակցիաներ: Այս մասին հայտարարեց Բագրատ Սրբազանը:

 


«Դիմում եմ բոլոր ուսանողությանը, բուհերին, բոլոր այն գործարարներին, որոնց համար փողը գերագույն արժեք չէ, որոնց դուք եք պահում, ժողովուրդ ջան, և բոլորին, բոլորին, մնացած ուսումնական հաստատություններին՝ դասադուլ անելու։ Առանց որևէ ագրեսիայի, որևէ բանի, մի քանի օր ընդամենը, երկու-երեք օր, ավելի չէ։ Մարզերի մեր ժողովրդին, այս գիշեր հետ գնացեք, այնտեղ ևս գործողությունների շարք սկսեք և ամբողջ հանրապետության տարածքում պետք ա էդ ճնշումը լինի: Մարդիկ ուզում են, որ այդ ճանապարհով լինի, պետությունը ցնցումների մեջ գցեն, ուրիշ ճանապարհ չեք թողնում»,- ասաց նա:

Բագրատ Սրբազանը ասել է, որ գործողությունները երկար չեն տևելու:

«Մի՛ նեղվեք ոչ մի բանից։ Վստահ ասում եմ, վստահ՝ մեր ուզածը լինելու է։ Ես հավես չունեմ ամիսներով փողոցներում պտտվելու, 7-10 օր ամենաշատը։ Առավել ժամանակ չկա։ Ո՛չ մի ամիս, ո՛չ երկու ամիս, ո՛չ 5 ամիս, ո՛չ քայլել, ո՛չ պտտել աջ ու ձախ։ Գործողությունները կանենք, արդյունքը կստանանք։ Ու կանենք միասին»,-ասել է նա։

News.am