Ռուբեն Մելիքյան․ Ոստիկանները ձերբակալում են դասադուլին միացած՝ Սլավոնականի ուսանողին

Ոստիկանները ձերբակալում են դասադուլին միացած՝ Սլավոնականի ուսանողին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը, ով նաև տեսանյութ է հրապարակել:

«Շուտով կայցելենք՝ տեսնենք ու՞մ հրամաններն են կատարում։ Ի՞նչ հիմքով են ձերբակալում»,- հավելել է նա:

Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի պահանջ ներկայացրեց ժողովրդի անունից։ Բագրատ Սրբազանը մասնավորապես, հայտարարեց. «Վաղվանից առավոտ ժամը 10-ին բոլոր հնարավոր վայրերում խաղաղ անհնազանդության գործողություններ ենք անցկացնելու: Դիմում եմ բոլոր ուսանողությանը, բուհերին, այն գործարարներին, որոնց համար փողը գերագույն արժեք չէ և մնացած ուսումնական հաստատություններին՝ դասադուլ անելու։

Այսօր ևս Հանրապետության հրապարակում 18։30-ին հանրահավաք է նախատեսված։

News.am