2024-05-10 17:14
Լրատվական գործակալություններ
Սանկտ Պետերբուրգում գետն ընկած ավտոբուսի 15 ուղևորներից 4-ը մահացել են
Սանկտ Պետերբուրգում գետն ընկած ավտոբուսի 15 ուղևորներից 4-ը մահացել են։ Տեղեկությունը հայտնում ՌԻԱ Նովոստին` հղում անելով արտակարգ իրավիճակների ծառայություններին։
Եվս 4-ի դեպքում բժիշկներն արձանագրել են կլինիկական մահ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սանկտ Պետերբուրգի Ադմիրալտեյսկի շրջանում քաղաքային ավտոբուսը բախվել է երկու ավտոմեքենայի, կոտրել է Համբույրների կամրջի պատնեշն ու ընկել Մոյկա գետը:
«78» հեռուստաալիքի տվյալներով՝ ավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումը՝ խուսափելով քարշերինգի մեքենայի հետ բախումից, և ավտոբուսն ընկել է գետը։
Sputnik Արմենիա