2024-05-10 19:33
Լրատվական գործակալություններ
ՀՀ-ի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունների առաջին փուլն ավարտվել է
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների` Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի` խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների առաջին փուլն ավարտվել է։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ–ը։
Հանդիպումն ավելի քան 4 ժամ է տևել։
Նշենք, որ բանակցությունները, որոնք կայացել են Ղազախստանի Ալմաթի քաղաքում, շարունակվելու են նաև վաղը։
Ղազախստանի ԱԳՆ-ն ավելի վաղ զգուշացրել էր, որ բանակցություններից հետո ԶԼՄ–ների հետ հանդիպում չի լինելու։ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է, որ հնարավոր է` ավելի ուշ բանակցությունների արդյունքների վերաբերյալ հաղորդագրություն հրապարակվի։
Sputnik Արմենիա