Բագրատ Սրբազանը` կաթողիկոսի Հանրապետության հրապարակ գալու մասին

Վեհափառ Հայրապետը իմ հայրն է, ամեն օր հանդիպում եմ,ամեն օր էլ խոսում եմ: Բա մեր առաքելությունը եկեղեցու անսասանությունը, զարգացումը, քարոզչությունը չի՞: Հորդորներ էլ են լինում, խորհրդակցություններ են լինում, միասնական խոկումներ էլ են լինում, ամեն ինչ էլ լինում է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը` մինչև Հանրապետության հրապարակի բեմ բարձրանալը:

Հարցին,թե հնարավոր է Վեհափառ Հյարապետին տեսնել Հանրապետության հրապարակում, Բագրատ Սրբազանն ասաց, որ Վեհափառն ինքը կորոշի` երբ է հարմար, կամ հարմար չէ:

Հարցին, թե վարչապետի թեկնածոի անվան շուրջ քննարկումներ ընթացել են, նա պատասխանեց, որ եղել են և հանրահավաքի ընթացքում այդ մասին կխոսվի:

News.am