Դիվանագետ․ Պատերազմը կարող է սկսվել միայն Փաշինյանի և Ալիևի փոխադարձ համաձայնության արդյունքում
Ունենք սպառնալիքի տակ ընթացող սահմանզատման և սահմանգծման ներկայիս գործընթաց, որի արդյունքում Ադրբեջանը ստանալու է ամեն ինչ և չի տալու ոչինչ: Այս մասին այսօր` մայիսի 12-ին Հանրապետության հրապարակում հայտարարեց արտակարգ և լիազոր դեսպան, Դիվանագետների համահայկական խորհրդի անդամ Վահագն Մելիքյանը:
«Միակողմանի զիջումներրի պարագայում Ադևբեջանը անընդհատ առաջ է քաշելու նոր պահանջներ, վկան` միջանցքի տրամադրում, փախստականների վերադարձ Սահմանադրությա փոփոխություն, Ադրբեջանի դեմ հայցերի չեղարկում, այս շարքը կարելի է շատ երկար թվարկել : Ադրբեջանը հրահրելու է տեղային նոր սադրանքներ հայկական բնակավայրերի վրա` հոգեբանական ճնշումներով: Լոկալ ընդհարումների միջոցով վախի մթնոլորտ ստեղծելով , ինչպես նաև ճանապարհային ու հաղորդակցության այլ ուղիների վրա աշխատանքները խափանելով:Հետևաբար, յուրաքանչյուր նոր փուլում Հայաստանը հայտվելու է ավելի թույլ վիճակում և դարձյալ կանգնելու է` զիջենք,որ պատերազմ չլինի ծայրահեղ վտանգավոր ու կեղծ պատճառաբանության առջև: և այս թեզը հնչեցվում է մի իշխանության կողմից, որի օրոք հայ ժողովուրդը տեսել է առնվազն 4 պատերազմ, 2020-2023 թվականներին, տվել է բազմահազար զոհեր, անցել է կորուստների և նվաստացման ճանապարհով: Հայաստանը կորցրել է իր սուբյեկտայնությունը և իշխանությունների վարած արկածախնդիր քաղաքականության արդյունքում հայտնվել է չափազանց ծանր իրավիճակում և ոչ կենսունա պետության վերածվելու կացության մեջ»,-ասաց դիվանագետը:
Մելիքյանը ընդգծեց, ավելին, օրվա իշխանությունը սեփական ժողովրդին սպառնում է պատերազմով , փորձելով հասարակության լայն շրջանականերին համոզել այլընտարանքի բացակայությունը:
«Ներկա պայմաններում պատերազմը կարող է սկսվել միայն Հայաստանի գործող իշխանությունների և Ալիևի փոխադարձ համաձայնության արդյունքում»,-ասաց նա:
Վահագն Մելիքյանը նաև առաջարկեց լուծումներ ստեղծված իրավիճակից, այն է ՀՀ նոր իշխանությունը ի դեմս նոր բանակցողի պետք է սթափ գնահատական տա առկա իրավիճակին և ձերբազատվի ժողոցրդի թիկունքում ձեռք բերված բանավոր պայմանավորվածություններից:
«Միաժամանակ ներգրավվելու է կառուցողական և փոխշահավետ բանակցություններու: Իրականացնել արտաքին քաղաքական ընթացիկ օրակարգի փոփոխություն, բացառելով հակառուսականությունը, կամ ահակաարևմտականությունը, զսպման ճկուն քաղաքականություն որդեգրելով: Բացառել արտաքին քաղաքական կտրուկ շրջադարձերը ու դիրքավորումները աշխարհակարգի սրընթաց փոփոխությունների և անորոշության պայմաններում: Պետք էարձանագրենք, որ ոօրվա վարչախումբը զուրկ է ՀՀ-ին այդքան անհրաժեշտ խոհեմության, կոմպետենետության, համարձակության և ռացիոնալության որակներից: Հարկավոր է գիտակցել, որ միջազգային քաղաքականությունը մի գործընթաց է, որտեղ ազգային շահերը սրբագրվում են, բայց չեն վտնագվցում երբեք, ազգային շահերիհայեցակարգը չի ենթադրում շինծու խաղաղություն կամ պատերազմի անխուսափելիություն»,-ասաց նա:
News.am