2024-05-13 09:47
Լրատվական գործակալություններ
Պուտինը Շոյգուին նշանակել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ պաշտպանության նախարարության նախկին ղեկավար Սերգեյ Շոյգուին նշանակել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում, հաղորդվում է նախագահի հրամանագրում, որը հրապարակվել է Կրեմլի կայքում։
Շոյգուն այս պաշտոնում կփոխարինի Նիկոլայ Պատրուշևին։
Նշվում է, որ Պատրուշևն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու պատճառով։
News.am