Կարմիրբերետավորները ուժ կիրառելով բերման են ենթարկում փողոց փակած քաղաքացիներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կարմիրբերետավորները Աբովյան և Տերյան փողոցներում սկսեցին ուժ կիրառելով բերման ենթարկել անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներին: Նրանք քաղաքացիներից մեկին գհետնին տապալեցին, ապա մի քանի հոգով տրան ու մտցրին ոստիկանական մեքենան:

 

Մինչ այդ լրագրողներից մեկը բողոքում էր, որ իր օպերատորին ոստիկանը հրել, գցել է: Ոստիկանության աշխտակիցն էլ պատասխանեց, թե երևի գործողություն իրականացնելիս է, եղել. «Մի սադրեք, թողեք, մենք մեր աշխատանքն ենք կատարում»,-ասաց ոստիկանը:

Նշենք, որ այսօր առավոտից Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի կոչով Երևանում փողոցներ են փակվում: Մասնավորապես փակվել են Աբովյանի, Տերյանի, վարդանանց փողոցները:

Սրբազանը նախօրեին կայացած հանրահավաքում կոչ արեց առավոտյան ժամը 8-ից անել «տոտալ դասադուլներ, գործադուլներ, պարալիզացնել ամբողջ քաղաքը և ՀՀ զանազան տարածքներ՝ անհամաձայնություն հայտնելով ստին և չարիքին»։

Նա նաև նշել է, որ վաղը առավոտյան ինքն այցելելու է ստեղծագործական միություններ՝ Գրողների միություն, Նկարիչների միություն, Գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ և այլն։

Սրբազանը աջակցել ցանկացողներին կոչ արեց գալ, գրանցվել և հավաքագրվել կամավորական աշխատանքի. «Այս օրերին մեզ բազմաթիվ մարդիկ են միացել։ Վստահ եմ՝ երբ մեր ծրագրերը կոնկրետանան անվստահության գործընթացի, վարչապետի թեկնածուի հետ կապված, մենք կլինենք մի քանի հարյուր հազար այստեղ»,– ասել է նա։

News.am