2024-05-13 10:22
Լրատվական գործակալություններ
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության փաստաբաններից մեկին բերման են ենթարկել
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության անդամ փաստաբան Վարազդատ Հարությունյանին ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել։ Տեղեկությունը հայտնում է նախաձեռնության մեկ այլ անդամ Ռուբեն Մելիքյանը։
Նա շեշտել է, որ ներկայում անհամաձայնության խաղաղ գործողություններին հետևող փաստաբան Հարությունյանին տեղափոխել են «Մասիվի» բաժին։
Հիշեցնենք, որ ՀՀ 5 իրավապաշտպան` Ռուբեն Մելիքյանը, Վարազդատ Հարությունյանը, Արսեն Բաբայանը, Սերգեյ Հարությունյանը և Վահան Հովհաննիսյանը պատրաստակամություն են հայտնել նախապես կազմակերպել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների պաշտպանությունը։ Նրանք դա անելու են անվճար հիմունքներով։
Հավելենք՝ այսօր առավոտվանից մայրաքաղաքում խաղաղ անհնազանդության ակցիաներ են իրականացվում։
Sputnik Արմենիա