Երևանում ակցիաների 134 մասնակից է բերման ենթարկվել

Երևան քաղաքում տեղի ունեցող անհնազանդության ակցիաների ընթացքում ժամը 10։30-ի դրությամբոստիկանություն է բերվել 134 քաղաքացի։

Նշենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները ժամը 08։00-ից մայրաքաղաքում ավելի քնա 20 փողոց են փակել։ Քաղաքացիներն անհնազանդության և իրազեկման ակցիաներ են իրականացրել։

«134 քաղաքացի բերման է ենթարկվել ոստիկանության տարբեր բաժիններ ՀՀ վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով»,– Sputnik Արմենիային հայտնեցին ոստիկանությունից։

Նշենք, որ ԶԼՄ–ների հրապարակած կադրերում երևում է` ինչպես են ոստիկաններն ուժ կիրառելով բերման ենթարկում բազմաթիվ քաղաքացիների, որոշ դեպքերում նաև գետնին տապալելով։

Հիշեցնենք, որ ժամը 10։00-ի դրությամբ Երևանում անհնազանդության ակցիաների 88 մասնակից էր բերվել ոստիկանություն։

Sputnik Արմենիա