2024-05-13 11:20
Լրատվական գործակալություններ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտում է լրագրողների նկատմամբ ուժի կիրառումը
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը դատապարտել ոստիկանական ուժերի կողմից խաղաղ անհնազանդության գործողությունները լուսաբանող լրագրողների նկատմամբ բիրտ ուժի կիրառումը, նշվապ է հայտարաության մեջ:
«Խստորեն դատապարտում ենք քաղաքացիների կողմից խաղաղ անհնազանդության գործողությունները լուսաբանող լրագրոցների նկատմամբ բիրտ ուժի կիրառումը ոստիկանական ուժերի կողմից: Հորդորում ենք ՀՀ Ներքին գործերի նախարարությանը 24News-ի լրագրող Մերի Մանուկյանի, ABC media-ի օպերատոր Մհեր Դավթյանի նկատմամբ բիրտ ուժ կիրառելու համար սկսել ծառայողական վարույթ»,– ասված է հաղորդագրությունում։
Sputnik Արմենիա