Փաստաբան Վարազդատ Հարությունյանն ու նրա հետ ձերբակալվածները ազատ են արձակվել
Փաստաբան Վարազդատ Հարությունյանն ու նրա հետ ձերբակալված մի խումբ քաղաքացիներ ազատ ն արձակվել։
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը և ևս մի խումբ քաղաքացիներ, ովքեր առավոտյան Մյասնիկյան պողոտայում բերման են ենթարկվել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քաղաքացիական անհնազանդության ակցիաների ժամանակ, արդեն ազատության մեջ են: Այս մասին Հարությունյանը հայտնել Է սոցցանցերում։
Առավոտից քաղաքացիական անհնազանդության ակցիաներ են մեկնարկել Երևանի տարբեր փողոցներում։
Ժամը 11:30-ի դրությամբ բերման է ենթարկվել 156 ակտիվիստ:
Ավելի վաղ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Երևանում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարել էր անհնազանդության զանգվածային ակցիաների մասին ՝ այսօր ժամը 08:00-ից սկսած: Այս պահին շարժման կողմնակիցները Գալուստյանի գլխավորությամբ երթ են իրականացնում։
Sputnik Արմենիա