Բագրատ սրբազանի շրջայցն ավարտվել է.հաջորդ հանդիպումը կլինի Սուրբ Աննա եկեղեցու բակում

Հանրապետության հրապարակից առավոտյան Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի սկսած շրջայցը դեպի Նկարիչների միություն, Գրողների միություն, ԳԱԱ պատմության ինստիտուտ ավարտվել է Հանրապետության հրապարակում:

Հիշեցնենք, ստեղծագործական միություններ ու ԳԱԱ այցելելու մասին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը հայտարարել էր նախօրեին:

Նկարիչների և Գրողների միությունում Բագրատ Սրբազանին դիմավորել են միությունների ղեկավարները, իսկ ԳԱԱ-ում դռները փակ էին, և Բագրատ Սրբազանը չկարողացավ ներս մտնել: Փոխարենը նրան սպասում էին ԳԱԱ պատմության ինստիտուտում:

Բաղրամյան փողոցում նա փորձել է մտնել ԱԺ և ներսում սուրճ խմել, սակայն չի կարողացել շենք մտնել, քանի որ անձնագիրը մոտը չի եղել:

Վերադառնալով Հանրապետության հրապարակ սրբազանն ասաց, որ երեկոյան` ժամը 19-ին, կհավաքվեն Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում:

News.am