Պուտինը ԱԽ անդամներին հանձնարարել է մեծ ուշադրություն հատկացնել ԱՊՀ երկրների հետ հարաբերություններին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակոնֆերանսի ձևաչափով օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ: Հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:

Հանդիպման գլխավոր թեման Հետխորհրդային տարածքում Անկախ պետությունների հետ հարաբերությունների կարգավորումն էր։

Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի անդամներին հանձնարարել է ավելի մեծ ուշադրություն հատկացնել ԱՊՀ երկրների հետ հարաբերություններին «Մեզ համար առաջնահերթ է արտաքին ոլորտում հարաբերություններ կառուցել հետխորհրդային տարածքում ձևավորված անկախ պետությունների հետ»,- նշել է նա։

24News.am