2024-05-14 09:58
Լրատվական գործակալություններ
Երևանում վերսկսվել են բողոքի ու իրազեկման ակցիաները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երևանում կրկին բողոքի ու իրազեկման ակցիաներ են անցկացվում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները կարճ ժամանակով փակեցին Սայաթ–Նովա–Նալբանդյան և Սայաթ–Նովա–Աբովյան խաչմերուկները։
Երիտասարդներին միացած և ճանապարհը փակած վարորդներից մեկին ոստիկաններն իջեցրին մեքենայից և բերման ենթարկեցին։
Երիտասարդների հետ են նաև ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Գեղամ Մանուկյանը։
Ակցիայի մասնակիցները վանկարկում են. «Նիկո՛լ, հեռացիր», «Պայքար», «Միացե՛ք»։
Sputnik Արմենիա