Երևանում կարմիրբերետավորները ուժով բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կարմիրբերետավորները բերման են ենթարկում Երևանի Աբովյան փողոցում իրազեկման ակցիա իրականացնող անձանց։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները բողոքի ու իրազեկման ակցիաներ են անցկացնում մայրաքաղաքում։

Այս պահին Աբովյան փողոցում խաղաղ ակցիա իրականացնողներին բերման են ենթարկում մայթերից։ Կադրերում երևում է , որ ավելի քան 10 քաղաքացու տանում են ոստիկանություն։

Sputnik Արմենիայի կադրերում երևում է, որ իրավապահները բերման են ենթարկում նաև «Հայկական ցեղասպանության արդարության մարտիկներ» գաղտնի կազմակերպության անդամ Համբիկ Սասունյանին։