Կարմիր բերետավորը Համբիկ Սասունյանին բերման ենթարկելիս բռունցքով հարվածել է նրան

Կարմիր բերետավորը «Հայկական Ցեղասպանության Արդարության մարտիկներ» գաղտնի կազմակերպության անդամ Համբիկ Սասունյանին բերման ենթարկելիս բռունցքով հարվածել է նրան։ Այս մասին նա պատմել է լրագրողներին։

Նա նշել է, որ գնալու է իրավական ճանապարհով և այդ քայլն արած անձը ենթարկվելու է պատասխանատվության։

Նշենք, որ Բագրատ սրբազանը ԵՊՀ այցից հետո գնալու է Ժուռնալիստների միություն, այնուհետև Գարեգին Նժդեհի հրապարակ։ Այսօր նույնպես վաղ առավոտից լայնամասշտաբ բողոքի անհնազանդության ակցիաներ են կազմակերպվել, փակվել են փողոցներ։ Կարմիր բերետավորները երթի մասնակիցներից շատերին բերման են ենթարկել՝ բիրտ ուժի գործադրմամբ։

News.am