Բագրատ սրբազան․ Արտաքին աշխարհը հետաքրքրություն է ցուցաբերում շարժման նկատմամբ

Արտաքին աշխարհը հետաքրքրություն է ցուցաբերում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նկատմամբ։ Այս մասին Հայաստանի ժուռնալիստների միությունում հայտարարեց շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը։

«Երբ ասում եմ` արտաքին աշխարհ, միանգամից նկատի ունեք Արևմուտքը... բայց բոլոր տեղերից էլ հետաքրքրությունը կա, ինչքան լրատվականներ են կոնտակտներ ուզում հարցազրույցների համար, բայց ես դեռևս փորձում եմ սահմանափակ մնալ։ Միայն «Le Monde»–ին եմ տվել հարցազրույց, որը կարևոր էր և պետք էր։ Մնացած բոլորին խնդրել եմ, որ մի քիչ ժամանակ անցնի»,–ասաց Բագրատ սրբազանը։

Sputnik Արմենիա