2024-05-14 14:27
Լրատվական գործակալություններ
ԵԱՀԿ գործող նախագահը հայտնել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև «նոր իրողությունների մասին»
Անհամբերությամբ սպասում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին, եվրոպական գործերի և առևտրի նախարար Յան Բորգը Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
ԵԱՀԿ նախագահի խոսքով՝ դրական տեղեկություններ են ստացվում երկու կողմերի նախարարներից. «ԵԱՀԿ-ը լսում է երկու երկրներին։ Մենք պետք է ընդունենք նոր իրողությունները։ Հուսով ենք, որ շուտով կողմերի միջև ձեռք կբերվի համապարփակ և կայուն խաղաղության համաձայնագիր»։
News.am