2024-05-14 16:52
Լրատվական գործակալություններ
ՆԳՆ․ Ժամը 13:30-ի դրությամբ բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 63 մասնակից
Այսօր ժամը 13:30-ի դրությամբ բերման է ենթարկվել անհնազանդության խաղաղ ակցիաների 63 մասնակից։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները բողոքի ու իրազեկման ակցիաներ են անցկացնում մայրաքաղաքում։ Կարմիրբերետավորները սկսեցին ուժով բերման ենթարկել նրանց։
Սարգսյանը հայտնեց, որ ակցիայի մասնակիցները ոստիկանություն են տարվել ՀՀ վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 182–րդ հոդվածի հիմքով` ոստիկանության ծառայողի օրինական պահանջին չենթարկվելը։