Երևանյան ակցիաների ժամանակ բերման ենթարկված բոլոր քաղաքացիներն ազատ են արձակվել

Երևանում տեղի ունեցած անհնազանդության ակցիաների ընթացքում ոստիկանություն բերված բոլոր քաղաքացիներն արդեն ազատ են արձակվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Առավոտյան տեղեկացրել էինք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներն ու աջակիցները վերսկսել են բողոքի ու իրազեկման ակցիաները Երևանում։ Կարճ ժամանակ անց կարմիրբերետավորները սկսեցին ուժով բերման ենթարկել նրանց։

«Այսօրվա ակցիաների ժամանակ ՆԳՆ ոստիկանության բաժիններ է բերվել 63 քաղաքացի։ Բոլորն ազատ են արձակվել»,– ասաց Սարգսյանը։