2024-05-16 13:01
Լրատվական գործակալություններ
ՎԶԵԲ․ Հայաստանի տնտեսական հեռանկարների ռիսկերը կապված են աշխարհաքաղաքական անորոշության հետ
Հայաստանի պետական ֆինանսների վիճակը 2023թ. բարելավվել է շարունակական և կայուն տնտեսական աճի և պետական ֆինանսների կառավարման բարելավման շնորիվ։ Այս մասին նշվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նոր զեկույցում։
Դա թույլ է տվել արձագանքել փախստականների աջակցմանը 2023թ. վերջին եռամսյակում։
Պետական ծախսերի ավելացումը՝ ուղղված փախստականների ինտեգրմանը, կաջակցի աճին։ Տնտեսական հեռանկարների ռիսկերը հիմնականում կապված են աշխարհաքաղաքական անորոշության հետ։
2024թ. սպասվում է ՀՆԱ աճ 6,2 տոկոսի մակարդակում, մինչև 4,8 տոկոս հետագա դանդաղմամբ 2025թ.։
News.am