Սերբիայում ձերբակալվել է տղամարդ՝ նախագահին սպառնալու համար

Սերբիայում ձերբակալվել է մի տղամարդ, որը սպառնացել է նախագահ Ալեքսանդր Վուչիչին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում անելով երկրի ՆԳՆ-ին։

«Հանրապետության նախագահի անվտանգությանը սպառնացող վտանգների պատճառով Սոմբորից Դրագան Միյատովիչը ձերբակալվել է 48 ժամով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ձերբակալությունը տեղի է ունեցել նախօրեին Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձից հետո:

Երեկ Վուչիչն ասել էր, որ ցնցված է մահափորձից և աղոթում է հարևան երկրի ղեկավարի համար։

Tert.am