«Իրավիճակը շատ լուրջ է». Զելենսկին` Խարկովի մարզում ռուսական ուժերի առաջխաղացման մասին

Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին Խարկովի մարզում ռուսական զորքերի առաջխաղացման ֆոնին իրավիճակը անվանել է շատ լուրջ, բայց ընդհանուր առմամբ վերահսկելի:

«Մենք չենք կարող մեզ թույլ տալ կորցնել Խարկովը»,-ասել է նա ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Զելենսկու կարծիքով` առաջնագծում իրավիճակը փոխելու համար Կիևին երկու Patriot համակարգ է անհրաժեշտ։

Հաղորդվում է, որ Զելենսկին լսել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության, արտաքին հետախուզության ծառայության և անվտանգության ծառայության պետերի զեկույցները:

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ «Հյուսիս» խմբավորման ռուս զինծառայողներն առաջ են շարժվել դեպի հակառակորդի պաշտպանության խորքը և Խարկովի մարզում գրավել մի շարք բնակավայրեր: Շրջանի ռուսական վարչակազմի ղեկավար Վիտալի Գանչևը հայտնել էր, որ ՌԴ զինվորականներն արդեն վերահսկում են սահմանամերձ Վոլչանսկ քաղաքի արևմտյան և հյուսիսային հատվածները:

Sputnik Արմենիա