Ուժեղ քամու և անձրևի հետևանքով Երևանում ավելի քան 20 ծառ է տապալվել

Ուժեղ քամու և անձրևի հետևանքով Երևանում կենսունակության ավարտին մոտ ավելի քան երկու տասնյակ ծառ է տապալվել։ Տեղեկությունը հայտնում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ–ը։

«Տապալված ծառերը նաև ավտոմեքենաներ են վնասել»,– ասված է հաղորդագրությունում:

Ծառեր են տապալվել Կենտրոն, Նոր Նորք, Էրեբունի վարչական շրջաններում։

Sputnik Արմենիա