Գրիգորյան․ Հայկական կողմը չի խնդրել ՌԴ սահմանապահները մնան հայ-իրանական և հայ-թուրքական սահմանին

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ըստ էության, հերքեց ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի այն հայտարարությունը, որ հայկական կողմը խնդրել է ռուսական կողմին, որ հայ-իրանական և հայ-թուրքական սահմանին ՌԴ սահմանապահները շարունակեն իրականացնել ծառայություն:

«Մենք ՌԴ-ին առաջարկել ենք, որ օդանավակայանում, Սիսիանում և Գորիսում գտնվող ռուսական բազաները և սահմանային 17 կետերը դուրս գան, իրենք ընդնունել են և հարցրել են` արդյոք Հայաստան-Իրան և և Հայաստան-Թուրքիա սահմաններից էլ ենք ուզում, որ դուրս գան: Մենք ասել ենք, որ դա պայմանագրային է և մենք դա չենք քննարկում: Մենք որևէ նման խնդրանք չենք ունեցել, պատմում եմ այն, ինչ տեղի է ունեցել, թողնելով մնացածը հանրության դատին»,-ասաց նա:

News.am