2024-05-17 15:13
Լրատվական գործակալություններ
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է «Ազատազէն» ՀԿ-ի ձերբակալված 5 անդամներին
Աբովյանի Ձերբակալվածների պահման վայրում տեսակցել եմ «Ազատազէն» ՀԿ 5 անդամների, որոնց անհիմն ձերբակալել են ու զրկել ազատությունից: Այս մասին գրել է Տիգրան Աբրահամյանը.
«Առհասարակ այս օրերին իրավապահ ողջ համակարգն ակնհայտ ապօրինի գործընթացների մեջ է, ինչի հետևանքը նաև ձերբակալված/կալանավորված բազմաթիվ քաղաքացիներն են:
Թե ուր է տանում իշխանության այս անօրինական գործողությունների շարքն ու ինչ նպատակի է ծառայում, արդեն բոլորին է պարզ, բայց այս շղթան պետք է կոտրել»:
«Փաստինֆո»