Պուտին․ Ռուսաստանն այսօրվա դրությամբ Խարկովը գրավելու ծրագրեր չունի

Ռուսաստանը այս պահի դրությամբ Խարկովը գրավելու ծրագրեր չունի։ Հարբինում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Ինչ վերաբերում է Խարկովին, ապա նման ծրագրեր այսօրվա դրությամբ չկան»,-պատասխանել է նախագահը:

Միևնույն ժամանակ Ռուսաստանի ղեկավարը Խարկովի ուղղությամբ ՌԴ ԶՈւ գործողությունը կապել է սանիտարական գոտու ստեղծման հետ` ի պատասխան Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծությունների:

«Խարկովի ուղղությամբ ՌԴ ԶՈւ գործողությունը Ուկրաինայի իշխանությունների մեղքն է, ՌԴ շրջանները գնդակոծելու պատասխանը»,-հայտարարել է Պուտինը:

Նախագահն ավելացրել է, որ ՌԴ զինված ուժերը ամեն օր հաջողություններ են գրանցում։

Sputnik Արմենիա