2024-05-18 09:50
Լրատվական գործակալություններ
Պուտինն ու Չինաստանի ղեկավարը պայմանավորվել են զարգացնել ԵԱՏՄ-ի և Պեկինի միջև փոխգործակցությունը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ծինպինը համատեղ հայտարարություն են ընդունել համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության խորացման վերաբերյալ, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Հայտարարությունում երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են ԵԱՏՄ-ի և նրա անդամ երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի կատարման շրջանակում շարունակել աշխատանքը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Չինաստանի միջև փոխգործակցության հետագա զարգացման ուղղությամբ։
Կողմերը մտադիր են նաև շարունակել աշխատանքը Մեծ եվրասիական գործընկերության և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը զուգահեռ:
News.am