Անն Լորանս Պետել․ Ֆրանսիան Բաքվի թիրախը դարձավ Հայաստանին աջակցելու պատճառով

Ակնհայտ է, որ Նոր Կալեդոնիայում ապակայունացման հետևում կանգնած է Ադրբեջանի ստեղծած Բաքվի նախաձեռնող խումբը։ Դրա մասին սոցցանցում գրել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Անն Լորանս Պետելը։

«Ֆրանսիան հայտնվել է Բաքվի թիրախում, քանի որ աջակցում է ադրբեջանական բռնապետության հարձակմանը ենթարկվող հայկական ժողովրդավարությանը»,- գրել է նա։

News.am